Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Սկոլարին` Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Սկոլարին` Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ
29.11.2012 | 17:35

Բրազիլական ֆուտբոլի համադաշնության ղեկավարությունն այսօր Բրազիլիայի ազգային ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնին է նշանակել Լոնդոնի «Չելսիի» նախկին մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարիին: Ըստ էության երկրի ազգայինն առանց գլխավոր մարզիչ մնաց ընդամենը հինգ օր. ճիշտ այդքան ժամանակ է բաժանում հավաքականի նախկին մարզիչ Մանո Մենեզեսի հարկադիր պաշտոնաթողումից: Նշենք նաեւ, որ Սկոլարին ֆուտբոլային աշխարհում հայտնի չէ միայն «Չելսիով»: Նա ղեկավարել է անվանի այլ ակումբներ, Պորտուգալիայի ընտրանին, իսկ 2002 թվականին նրա ղեկավարությամբ էր, որ Բրազիլիայի հավաքականը հերթական անգամ դարձավ աշխարհի չեմպիոն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3222

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ